Home / Հայաստան / ԼՂՀ-ում զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքից. դեպքի մանրամասները չեն հաղորդում

ԼՂՀ-ում զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքից. դեպքի մանրամասները չեն հաղորդում

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը, ժամը 03.10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա Խաչատուր Խաչատրյանը:

ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ միջադեպի մանրամասները նշված չեն: Չի հաղորդվում նաև, թե որտեղից է զորակոչվել Խաչատուր Խաչատրյանը: Նշվում է, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: