Home / Հայաստան / «Գրանդ Քենդի»-ի հրդեհը մարեցին. այրվել է արտադրամաս (ՎԻԴԵՈ)

«Գրանդ Քենդի»-ի հրդեհը մարեցին. այրվել է արտադրամաս (ՎԻԴԵՈ)

Այսօր՝ ժամը 12:15-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է մարել «Գրանդ Քենդի» ընկերության տարածքում գտնվող ստվարաթղթի արտադրամասում վաղ առավոտյան բռնկված հրդեհը: Հրշեջ-փրկարարների 12 մարտական հաշվարկ հրդեհի մեկուսացման և մարման աշխատանքներին մասնակցել են 5 ժամվա ընթացքում: Աշխատանքների ժամանակ հրշեջների խմբերից մեկի պետը ստացել է ոտնաթաթի վնասվածք և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Այրվել է ստվարաթղթի արտադրամասի տանիքը՝ 1900 քմ և գոֆրե-տարաների արտադրամասը՝ 1400 քմ:

Գնդապետ Մուշեղ Ղազարյան