Home / Տեսանյութեր / Նախկին ոստիկանապետը «բանդայի գործով» վրեժ է լուծում իրեն 1977-ին ծեծելու համար. քրեագետ

Նախկին ոստիկանապետը «բանդայի գործով» վրեժ է լուծում իրեն 1977-ին ծեծելու համար. քրեագետ

Աղմկահարույց «բանդայի գործը» «սարքում է» նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը (լուսանկարում՝ աջից), քանի որ նա 1977 թվականից ի վեր «մուռ ունի» այժմ ամբաստանյալի աթոռին հայտնված Արտյուշ Հակոբյանի հորից:

Այս վարկածն է այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել քրեագետ Սերգեյ Գալոյանը, ով հետևում է գործի քննությանը, որի ընթացքում փաստաբաններն ու մեղադրյալների հարազատները բարձրաձայնել են խախտումների մասին, իսկ մեղադրյալներից մեկը՝ Արման Դալլաքյանը, մահացել է: Ամբաստանյալները մեղադրվում են մի շարք բնակարանային գողությունների մեջ:

Ըստ Գալոյանի՝ 1977 թվականին Արտյուշ Հակոբյանի հայրը՝ Սուրեն Հակոբյանը (գործարար, «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր – խմբ.), խնջույք է կազմակերպել իր բարեկամուհու մոտ՝ դժբախտ պատահարից փրկվելու առթիվ և հրավիրել նվագողների: Սակայն պարզվել է, որ աղջիկը այլ երաժիշտների էր կանչել, մասնավորապես,  խմբի, որտեղ ակարդիոնահարը Ալիկ Սարգսյանն էր:

Թյուրմացությունը, Գալոյանի խոսքով, վեճ ու կռվով է ավարտվել, որի արդյունքում Ալիկ Սարգսյանին այլոց թվում ծեծել են:

«Այս միջադեպի պատճառով Ալիկ Սարգսյանը մուռ է հանում Հակոբյանից՝ նրա տղայի դեմ անհիմն մեղադրանք առաջադրելով»,- ասել է Գալոյանը: 

Ըստ նրա՝ այն պահին, երբ 2011 թվականի սեպտեմբերին ամբաստանյալները ձերբակալվել են, իր համար պարզ էր, որ ինչ-որ բան այն չէ:

«Եթե մի գործը հեռուստատեսությամբ ցույց են տալիս, ասում՝ բացահայտել ենք, երբ դեռ քննությունը չի սկսել, դեռ դատարանը չի մտել գործը, ուրմեն մի բան այն չէ: Բացի դա, կասկածելի ինձ թվաց նաև այն, որ տուժածներից մեկի՝ նկարիչ Փարավոն Միրզոյանի (Ազգային պատկերասրահի տնօրեն) տանից կատարված գողության մասին քրեական գործի մեջ նշված է, թե գողացել են «թանկարծեք կտավներ»: Սա շատ սխալ ձևակերպում է, աբսուրդ, ի՞նչ թանկ նկար՝ դա Վինչի՞, Մալևի՞չ: Սա կասկածելի է: Թեև Փարավոն Միզոյանի տանը հավանական է, որ թանկ նկարներ լինեին»,- ասել է Գալոյանը:

Նա հավելել է, որ ինքը հետաքրքրվել է «բանդայի գործով», քանի որ գիրք է գրում  Հայաստանի պատրեասրահներից որոշ կտավների անհետացման մասին և  Փարավոն Միրզոյանից կտավներ գողանալու մեղադրանքով գործը չէր կարող իրեն չհետաքրքրել:

Գալոյանի խոսքով՝ գործի քննությունում իրեն կասկածի տեղիք տվող փաստեր շատ կան. առաջին՝ որ միակ «իրեղեն» ապացույցը մի շիշ օծանելիքն է, որ տուժածները չեն գալիս դատարան, որ ամբաստանյալների նկատմամբ խոշտանգումներ են կատարվում