Home / Հայաստան / «Խոտի դեզի» գործով անցնող մեղադրյալը ջրադուլ է հայտարարել

«Խոտի դեզի» գործով անցնող մեղադրյալը ջրադուլ է հայտարարել

Խուլիգանության և ուրիշի գույքը (խոտի դեզը) դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արամ Մուղալյանը, ով անժամկետ հացադուլի մեջ է, սեպտեմբերի 30-ին նաև ջրադուլ է հայտարարել: Այս մասին hra.am կայքին հայտնել է Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանը:

Մուղալյանը նման ծայրահեղ քայլով բողոքում է իր և իր ընկերների դեմ հարուցված քրեական գործի ապօրինությունների, իրենցից երեքի նկատմամբ կիրառված անհիմն կալանքի և նախաքննական կեղծիքների դեմ:

Ավելի վաղ Epress.am-ը զրուցել էր գործով անցնող մեկ այլ մեղադրյալ Ռոբերտ Փիլոյանի պաշտպանների հետ, ովքեր ներկայացրել էին գործում առկա ապօրինությունները, ինչպես նաև պատմել էին իրենց պաշտպանյալի նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին