Home / Հայաստան / Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված մրցաշար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված մրցաշար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր կմեկնարկի միջազգային կարգի մարզիկ, կրթահամալիրի բասկետբոլի թիմի մարզիչ, 42 տարեկանում կյանքից հեռացած Վահան Ասատրյանի հիշատակին նվիրված բասկետբոլի պատանեկան հուշամրցաշար` «Վահան Ասատրյան և սաներ» խորագրի ներքո:

Վ. Ասատրյանը ՀՀ բազմակի չեմպիոն էր, սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, 1996 թ.-ին ճանաչվել է նաև Եվրոպայի լավագույն մրցավար: 1990-ից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բասկետբոլի ավագ մարզիչ էր, 2005 թ-ից` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս:

Ինչպես հայտնում են կրթահամալիրից, մրցաշարին կմասնակցեն՝  

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան և սաներ» թիմը, Կենտրոն համայնքի բասկետբոլի հավաքականը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի հավաքականը և Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցը:

16:00-ին կրթահամալիրի Մարմարյա սրահում կայանալու է մրցաշարի հանդիսավոր բացումը և Վահան Ասատրյանի մասին ֆիլմի դիտումը:

16:30 Առաջին խաղի սկիզբ՝ «Վահան Ասատրյան և սաներ» – Կենտրոն համայնքի բասկետբոլի հավաքական
17:30 Երկրորդ խաղի սկիզբ՝ Արաբկիրի թիվ 1 մարզադպրոց – Մալաթիա-Սեբաստիա համայնքի հավաքական

Եզրափակիչ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին: