Home / Հայաստան / Գլխավոր դատախազի ընտրություններն ԱԺ-ում կեղծվել են. Արամ Մանուկյան

Գլխավոր դատախազի ընտրություններն ԱԺ-ում կեղծվել են. Արամ Մանուկյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ պետք է փակել գլխավոր դատախազի ընտրությունների թեման, քանի որ դա սադրանք էր իշխանության կողմից:

Նա  հայտարարել է, որ ինքը հավատում է բոլորին, ովքեր պնդում են, որ դեմ են քվեարկել Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազ նշանակելուն, քանի որ հիմք չկա այդ պնդումներին կասկածելու: Հիշեցնենք, որ քվեարկությունից առաջ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը, իսկ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն բաց ռեժիմով են քվեարկել, սակայն «դեմ» ձայների քնակաը 3-ն է եղել:

Մանուկյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունները կեղծել են նաև այս ընտրությունները:

«Այս մասին հիմք է տվել մտածել ՀՀԿ-ականների իրար հակասող հայտարարությունները: Դժվար է ապացուցել, բայց մինչև 20 ձայնի խախտումներ են եղել: Ուստի, ելնելով դրանից, գտնում եմ, որ պետք չէ մեղավոր փնտրել, պետք չէ ապացուցել, որ իրենք դեմ են քվեարկել, այլ դա ընդունել որպես սադրանք և դրան ընդառաջ չգնալ»,- ասել է Արամ Մանուկյանը: