Home / Հայաստան / Բորիս Նավասադյանին մեղադրում են չարաշահումների մեջ. նա այդ ամենը հեյրուրանք է համարում

Բորիս Նավասադյանին մեղադրում են չարաշահումների մեջ. նա այդ ամենը հեյրուրանք է համարում

Արևելյան գործընկերության Ազգային պլատֆորմի անդամ Գագիկ Մակարյանը մեղադրում է պլատֆորմի  ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին (լուսանկարում)՝ իր պաշտոնը սեփական նպատակների համար օգտագործելու մեջ: Այսօր Մակարյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ Նավասարդյանը խոչընդոտել է Քիշնևում համաժողովին իր՝ աշխատանքային խմբերից աշխատանքներին մասնակցելուն, երբ իմացել է, որ Մակարյանը առաջադրվելու է որպես համակարգող:

Ըստ հայտարարության հեղինակի՝ իր թեկնածությունը առաջադրել են բազում երկրներ:

«Իմ խնդրանքով Steering committee-ի ամդամները արտահերթ նիստ հրավիրեցին, որպեսզի պաշտոնապես թույլատրվի իմ մասնակցությունը 5-րդ խմբի ընտրություններին, սակայն վերջնական որոշման չհանգեց` Բորիս Նավասրադյանի կողմից ներկայացված այն փաստարկի պատճառով, որ իբր ինքը, իր գրած նամակին կից, կներկայացնի վկայություններ, որոնք հաստատում են իր քայլերի ճշմարտությունը: Բորիս Նավասարդյանը, կարծում եմ, չպետք է իր ազգային համակարգողի պաշտոնը  օգտագործի՝ թելադրելու իր կամքը: Բացի այդ, կողմ լինելով դեմոկրատական ընտրություններին, թե Նավասարդյանը, թե Ազգային Պլատֆորմի անդամները պետք է դրսևորեն նույնամնան մոտեցում բոլոր ընտրություններում, այլ ոչ թե մեկ օր լինել դեմոկրատական, մյուս օրը՝ այլ կերպ»,- գրել է Մակարյանը:

Բորիս Նավասարդյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Մակարյանի մեղադրանքները հեյրուրանք են:

«Որպեսզի ես բացատրեմ իրողությունը, ես պետք ընթացակարգային հարցերի մեջ մտնեմ: Կարծում եմ՝ այս մեղադրանքներին ի պատասխան հայտարարություն կանենք այն բանից հետո, երբ պլատֆորմի ներսում հարցը քննարկենք: Երբ որոշում ունենք, այն ժամանակ էլ կհանրայնացնենք, որպեսզի հանրության համար հասկանալի լինի»,- պարզաբանել է  Նավասարդյանը: