Home / Հայաստան / ԵՄ երկրներ գնալը ՀՀ քաղաքացիների համար դյուրացվել է

ԵՄ երկրներ գնալը ՀՀ քաղաքացիների համար դյուրացվել է

Հայաստանի քաղաքացիների համար Եվրոպական միություն մուտք գործելը կհեշտանա: Այս մասին այսօր որոշում է կայացրել Եվրախորհուրդը ՝ վիզային ռեժիմի դյուրացման մասին փաստաթղթի ստորագրմամբ: Նոր ընթացակարգով  վիզայի տրամադրման գործընթացը կկրճատվի՝ կտևի մինչև 10 օր, կարժենա 35 եվրո և ավելի քիչ բյուրոկրատական քաշքշուքների առիթ կտա: Բացի այդ, գիտնականների, լրագրողների, գործարարների, ուսանողների, պաշտոնական պատվիրակությունների անդամների համար  պահանջվող փաստաթղթերի ցանկը կրճատվել է: Այս ընթացակարգի դյուրացումը վերաբերում է մինչև 90 օր կայացվող այցերին:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ տարվա սկզբին  վերացրել էր վիզայի ռեժիմը ԵՄ քաղաքացիների համար: