Home / Հայաստան / Հրանուշ Հակոբյանը պատկերացնում էր, որ Ալիևի վրա է կրակում

Հրանուշ Հակոբյանը պատկերացնում էր, որ Ալիևի վրա է կրակում

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը երեկ, ինչպես և կառավարության մյուս անդամները, զինվորական համազգեստ էր հագել և դրանով մասնակցում էր ՀՀ կառավարության արտահերթ նիստին, որի մասին նախօրոք հայտարարված չի եղել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Համաձայն կառավարության պաշտոնական հաղորդագրության, «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

«ՀԺ»-ն նշում է, որ նիստից հետո կառավարության անդամները մեկնել են Արմավիրի մարզում տեղակայված զորադաշտ՝ կրակելու։

«Եվ ահա, ինչպես պնդում են ականատեսները, Հրանուշ Հակոբյանը կրակելուց հետո գործընկերներին պատմել է, թե «կրակելուց պատկերացրեցի, որ Ալիևի վրա եմ կրակում»», – նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Panarmenian Photo