Home / Հայաստան / Ազատամարտիկի գործով դատական նիստն ավարտվեց բողոքող կողմի ելույթով

Ազատամարտիկի գործով դատական նիստն ավարտվեց բողոքող կողմի ելույթով

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում նշանակված էր դատական նիստ` ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի բերած վերաքննիչ բողոքով: Հիշեցնենք, որ Ավետիսյանը ազատամարտիկների պայքարի ղեկավարներից էր, նա մեղադրվում է խարդախության մեջ: Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ Ավետիսյանը նշել էր, որ իրեն հետապդնում են իր գործունեության համար, իսկ մեղադրանքը շինծու է:

Այսօրվա նիստում  Ավետիսյանը  բողոքարկում էր առաջին ատյանի որոշումը, որով մերժվել էր գրավի դիմաց իր նկատմամբ կալանքի որոշման վերացնելը: 

Կողմը նշել է, որ, կալանքը վերացնելու հիմքերից զատ, կա նաև առկա համաներման ակտ, որը տարածվում է Ավետիսյանի վրա, ուստի նրան կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են: 

Բողոքը բերած կողմի ելույթով նիստն ավարտվել է և հետաձգվել մինչև հոկտեմբերի 14-ը: