Home / Հայաստան / Ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչը բերման է ենթարկվել Բաքվում հանցանքից կես ժամ առաջ

Ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչը բերման է ենթարկվել Բաքվում հանցանքից կես ժամ առաջ

Ադրբեջանի ընդդիմադիր Ժողորդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլիի լիազոր ներկայացուցիչ Գյուլաղա Ասլանլին երկուշաբթի առավոտյան բերման է ենթարկվել դատարան:

Turan-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Անսանլին հայտնել է, որ իրեն մեղադրում են Ադրբեջանի ՔՕ 296 հոդվածով (մանր խուլիգանություն):  Նա, ենթադրաբար, հոկտեմբերի 13-ին՝ աղբը թափելիս, ինչ-որ մեկին «կեղտոտել ու վիրավորել է»:

«Այդ ամենն անհեթեթություն է, ու բոլորը դա լավ հասկանում են: Նրանք լավ գիտեն՝ ինչի համար են ինձ ուզում պատժել»,- ասել է Անսանլին:

Նա հիշեցրել է, որ երեկ առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանների կողմից ու մեկուսացման մեջ պահվել շուրջ 5 ժամ, որպեսզի հնարավորություն չունենա մասնակցել ԿԸՀ-ի նիստին, որտեղ դիտարկվում էին ընդդիմադիր թեկնածուի բողոքները:

Ասլանլիի խոսքով՝ մեղադրանքի մեջ ասված է, որ «փաստը» տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ին, սակայն նրան բերման են ենթարկել արդեն 9.30-ին, իսկ ոստիկանություն բողոք է ներկայացվել ժամը 12.30-ին:

Նշված հոդվածը ենթադրում է 50-100 մանաթի չափով տուգանք կամ 15 օրվա ազատազրկում: