Home / Հայաստան / Տիգրան Առաքելյանը Սարյանի պուրակում՝ 2 տարվա ընդմիջումից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիգրան Առաքելյանը Սարյանի պուրակում՝ 2 տարվա ընդմիջումից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր դատարանի դահլիճից ազատ արձակված քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանն ազատության մեջ հայտնվելուց հետո առաջին հանդիպումն է ունեցել իր ընկերների հետ՝ Սարյանի պուրակում: Վերջին անգամ նա պուրակ էր այցելել 2 տարի առաջ:

Նրան դիմավորելու էին եկել ԱԺ պատգամավորներ, ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, Կոնգրեսի այլ անդամները, Տիգրանի ընկերները:

Դատավճռից խոսելով՝ Առաքելյանն ասել է, որ այն արդատարադության մասին չի վկայում, այլ նույնքան անօրեն էր, որքան իր դեմ առաջադրված մեղադրանքն էր:

Որպես ապացույց Առաքելյանը նշել է, որ ինքն արդարացվել է 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելը), որով Վերաքննիչ դատարանում ոչ մի ապացույց չի հետազոտվել:

Հետագա անելիքների մասին հարցին պատասխանելով՝ Առաքելյանը նշել է, որ ինքն ավելի ակտիվ է պայքարելու իրավական պետություն ստեղծելու համար և շարունակելու է բարձրաձայնել ապօրինությունների, մարդկանց իրավունքների ոտնահարման մասին: