Home / Հայաստան / Իվանիշվիլին պնդում է, որ հայերին շատ է սիրում

Իվանիշվիլին պնդում է, որ հայերին շատ է սիրում

Ես հայերին շատ եմ սիրում ու դա երբեք չեմ թաքցրել: Նման հայտարարությամբ է երեկ հանդես եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ հայաբնակ Ախալքալաքում ներկայացնելով «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիին:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ ու ցանկանում են շնորհակալություն հայտնել մեր կողմնակիցներին: Ես տեսնում եմ, որ դուք նոր նախագահի եք սպասում, ու դա անպայման կլինի Գիորգի Մարգվելաշվիլին: Մենք իսկապես եղբայրներ ենք. դուք էլ՝ մեզ նման, Վրաստանի քաղաքացիներ եք, սա ձեր հայրենիքն է: Վրաստանը խնդիրներ ունի՝ մենք կորցրել ենք մեր տարածքները: Ձեր հայրենի երկրում էլ խնդիրներ կան, ու ես հույսով եմ, որ մենք միասին դրանք կհաղթահարենք ու արժանապատվորեն կկանգնենք դեպի վերականգնում տանող ճանապարհին»,- Իվանիշվիլիի խոսքերը փոխանցում է Georgia Online-ը: