Home / Հայաստան / Ում և որքան է պարտք սնանկացած «Սթարը»

Ում և որքան է պարտք սնանկացած «Սթարը»

«Սթար» սուպերմարքեթներից տուժած 129 պարտատեր դատարանում ներկայացրել են իրենց պահանջները: Ըստ պարտատերերի ցուցակի՝ միայն «Պեռնո Ռիկար Արմենիա», «Երևանի Գարեջուր», «Արտֆուդ», «Իջևանի գինու և կոնյակի գործարան», Երևանի «Շամպայն գինիների գործարան», «Օրանժ Արմենիա» ընկերությանն ու «Բորոդինո» պահածոների գործարանին միասին վերցրած «Սթարը» պարտք է 234 միլիոն դրամից ավելի գումար, գրում է Aravot.am-ը:

Կայքի հետ զրույցում «Սթար Դիվայդ» ընկերության սնանկության գործով կառավարիչ նշանակված Արման Սարգսյանն ասել է, որ գործընթացի այս փուլում հստակեցվել է միայն պահանջ ներկայացրած պարտատերերի ցանկը: Համաձայն այդ ցանկի՝ «Սթարը» մի շարք գործարաններից, անհատ ձեռներեցներից, բանկերից, ապահովագրական ընկերություններից  բացի, պարտք է նաև պետական եկամուտների կոմիտեին: Նրա հարկային պարտավորությունները, համաձայն ՊԵԿ-ի ներկայացրած պահանջի, կազմում են մոտ 82 միլիոն դրամ:

«Սթարը» պարտք է նաև «Հայինկասացիա» ընկերությանը` 527 հազար 136 դրամ: Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա»-ին պարտքը կազմում է 44 հազար 477 դրամ, «Եվրոթերմ» ընկերությանը` 16 միլիոն 536 հազար 641 դրամ, «Չանախ» ՍՊԸ-ին «Սթարը» պարտք է  25 միլիոն 410 հազար 769 դրամ: «Մանանա Գրեյն»-ը սուպերմարքեթների ցանցից չի կարողացել ստանալ իր մատակարարած ապրանքի դիմաց կուտակված 10 միլիոն 615 հազար 650 դրամը: Անհատ ձեռնարկատեր Արտակ Սաֆարյանին «Սթարը» չի վճարել 595 հազար 300 դրամ: «Բարի Սամարացի»-ին պարտք է մնացել 50 միլիոն 508 հազար 121 դրամ: 450 հազար դրամի պարտավորություն էլ «Սթարն» ունի «Պանորամա Էյեմ» ընկերության հանդեպ: Գագիկ Բոյախչյանին չի վճարել 4 միլիոն 320 հազար դրամ, «Թալգրիկ» ՍՊԸ-ին`  35 միլիոն 627 հազար 471 դրամ: «Մեղրու պահածոների գործարան»-ի մատակարարած ապրանքի դիմաց սուպերմարքեթների ցանցը գործարանին պարտք է մնացել 1 միլիոն 452 հազար դրամ: «Արմեն Համիկ Եղբայրներ»-ին «Սթարը» պարտք է 105 միլիոն 265 հազար 789 դրամ, «Լեւոն եւ Լամարա» ՍՊԸ-ին`  14 6 հազար 727 դրամ, «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ին պարտքը կազմում է  21 միլիոն 288 հազար 638 դրամ:

«Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակին «Սթարի»  պարտքը կազմում է 3 միլիոն դրամ, «Հայփոստ» ընկերությանը չի վճարել 6 միլիոնից ավելի գումար, «Ջերմուկ Գրուպ»-ի մատակարարած ապրանքի դիմաց սուպերմարքեթը ընկերությանը չի վճարել 150 միլիոն 637 հազար 445 դրամ: «Թագուհի Կլեոպատրա»-ի ծառայություններից օգտվել եւ ընկերությանը պարտք է մնացել 6 միլիոն 279 հազար 494 դրամ: Պարտատերերի ցանկի հստակեցումից հետո միայն ուսումնասիրություն կկատարվի, թե սնանկ ճանաչված «Սթարը» որքան գույք կամ այլ միջոցներ ունի: