Home / Հայաստան / Ադրբեջանում զոհված զինվորների ընտանիքներին կհատուցեն ապահովագրության 100%-ը

Ադրբեջանում զոհված զինվորների ընտանիքներին կհատուցեն ապահովագրության 100%-ը

Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի Միլի մեջլիսը որոշել է փոփոխություններ մտցնել «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին» օրենքում:

Փոփոխությունների համաձայն՝ այն դեպքում, եթե ապահովագրվողը մահացել է զինվորական ծառայության ժամանակ, անհայտ կորել, բայց դատարանի որոշմամբ հայտարարվել մահացած, վիրավորվել կամ մահացել զորացրվելուց հետո 3 տարվա ընթացքում, նրա ընտանիքը կստանա նպաստ՝ ապահովագրության գումարի 100%-ի չափով: Զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներ ստանալու հետևանքով հաշմանդամություն սահմանված անձանց՝ հաշմանդամության 1-ին խումբ 80%, հաշմանդամության 2-րդ խումբ՝ 60%, հաշմանդամության 3-րդ խումբ՝ 40%, ծանր վնասվածք ստանալու դեպքում՝ 25%, թեթև վնասվածքի դեպքում՝ ապահովագրության գումարի 5%: