Home / Հայաստան / Քաղծառայողների միջին աշխատավարձը կբարձրանա մինչև 240 հազար դրամ. Մանվել Բադալյան

Քաղծառայողների միջին աշխատավարձը կբարձրանա մինչև 240 հազար դրամ. Մանվել Բադալյան

Հաջորդ տարվա հուլիսի 1-ից Հայաստանում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կկազմի ամսական 240-250 հազար դրամ: News.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Նրա խոսքով՝ ներկայում միջին աշխատավարձը կազմում է ամսական 120-130 հազար դրամ: Բադալյանը տեղեկացրել է, որ քաղծառայողների աշխատավարձը վերջին ագամ բարձրացվել էր 2007 թ.:

«Սրան վաղուց էինք սպսում, քանի որ աշխատանքի արդյունավետության բարձրացման համար աշխատավարձի աճը միշտ սպասվում էր»,- ասել է Բադալյանը:

Հայաստանում մոտ 8 հազար քաղծառայող կա, սակայն, Բադալյանի խոսքով, բարձրանալու են նաև պետական համակարգում աշխատող մի քանի տասնյակ հազար մարդկանց աշխատավարձերը:

Լուսանկարը՝ Azatutyun.am