Home / Հայաստան / Ակտիվիստները ոստիկանության մոտ սպասում են իրենց ընկերոջ ազատ արձակվելուն

Ակտիվիստները ոստիկանության մոտ սպասում են իրենց ընկերոջ ազատ արձակվելուն

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» երթի մասնակիցներն ու  համակիրները այս պահին գտնվում են Կենտրոնի ոստիկանության մոտ և ապասում են Նախախորհրդարանի աջակից Գևորգ Սաֆարյանի ազատ արձակվելուն: Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը:

Սաֆարյանը բերման է ենթարկվել այսօր ՀՀ կառավարության շենքի դիմացից ՝ժամը 13:30-ի սահմաններում:

«Թեղուտի համար անցկացվող ակցիայի ընթացքում ակտիվիստները ռուպր են օգտագործել, ինչի համար էլ Գևորգին ու Տարոնին տարել են: Պարզվում է, որ որոշ տեղերում բարձրախոսի օգտագործումն արգելել են, սակայն չկա համապատասխան օրենքը: Պատճառը եղել է այն, թե իրենք խանգարում են կառավարութհան անդամնների աշխատանքին», – ասել է մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ ոստիկանության մոտ հավաքվածներին այս պահին արգելել են բարձրախոս օգտագործել:

«Մերոնց նաև երգել են արգելում, ոստիկանները փորձում են Անի Նավասարդյանի ձեռքից խլել միկրոֆոնը: Նորություն չկա, ժամը 16:30-ին կլրանա 3 ժամը, հուսով ենք՝ Գևորգը դուրս կգա», – եզրափակել է Եղնուկյանը: