Home / Հայաստան / Ապօրինի միգրանտների առաջին խումբը կարտաքսվի Ռուսաստանից

Ապօրինի միգրանտների առաջին խումբը կարտաքսվի Ռուսաստանից

Ներգաղթի մասին օրենքի տարբեր խախտումների համար Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում բերման ենթարկված օտարերկրյա քաղաքացիների առաջին խումբն այսօր կարտաքսվի հայրենիք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ հարկադիր կատարողների դաշնային ծառայության Մոսկվայի քաղաքային վարչության մամուլի ծառայությանը:

«Դատարանի որոշմամբ՝ այսօր յոթ միգրանտներ կարտաքսվեն Ռուսաստանից: Արտաքսումը կիրականացնեն ՌԴ ՀԿԴԾ Մոսկվայի քաղաքային վարչության աշխատակիցները»,- հայտնել են մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բիրյուլյովո շրջանում տեղի բնակչի սպանությունից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով բերման էր ենթարկվել ավելի քան 400 մարդ: