Home / Հայաստան / Փոխնախարարը կարծում է, որ ՄՄ-ին միանալը չի ազդի ԵՄ-ից ստացվող գումարի վրա

Փոխնախարարը կարծում է, որ ՄՄ-ին միանալը չի ազդի ԵՄ-ից ստացվող գումարի վրա

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է Եվրաինտեգրման համար բյուջեի նախագիծը՝ ընդգծելով, որ սա այն եզակի դեպքն է, երբ խոսվելու է ոչ թե ծախսերից, այլ եկամուտներից:

Պավել Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանը ԵՄ-ից ստանալու է 25 մլն եվրո, որից 12-ը կառավարությանը հատկացվելու է օրենսդրական փոփոխություններ իրականացնելու, կառավարության ապարատը թափանցիկ դարձնելու, սահմանային անցակետերը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:

Հարցին՝ արդյոք Սաֆարյանը վստահ է, որ ԵՄ-ն կհատկացնի նշված գումարը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը, փոխնախարարը պատասխանել է, որ այդ հարցում կասկածներ կան, սակայն ինքը կարծում է, որ գումարը ստանալու հավանականությունն ավելի մեծ է: