Home / Հայաստան / 46 ընկերություն դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին. բաց նամակ վարչապետին

46 ընկերություն դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին. բաց նամակ վարչապետին

Հայաստանյան մի քանի տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ իրենց անհամաձայնությունն են հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների առնչությամբ և առաջարկել քննարկել խնդիրներ, որոնց լուծումների բացակայության դեպքում «բարեփոխումները» կունենան խիստ բացասական և կործանարար հետևանքներ: Այս մասին ընկերությունների մասնագետները գրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված բաց նամակում, հայտնում է 168.am-ը:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մենք դեմ ենք օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչին, քանի դեռ չեն կատարվել ներքոհիշյալ ԲՈԼՈՐ երկու հիմնական փոփոխությունները.

1. Տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից` 1996թ.-ով: Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է` լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց: Պարտադիր մասնակցությունը խիստ վնասում է գործող օրենքի թիրախային տարիքային խմբերին, որոնք այսօր ունեն վարկեր և այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, քանզի կուտակային թոշակային վճարները կատարելու դեպքում հնարավոր չի լինի մարել վարկերը և լուծել ընթացիկ կենսական խնդիրները: Առաջարկվող տարիքային խումբը, ում 18 տարեկանը կլրանա 2014թ. հունվարի 1-ից հետո, զերծ կմնա ընթացիկ աշխատանքային պայմանների վատթարացման ռիսկերից:

2. Աշխատակցի մասնակցությունը չգերազանցի զուտ աշխատավարձի 2.5%-ը, բայց ոչ ավել, քան 25.000 ՀՀ դրամ: Հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի ներկայիս տեմպերը` գործող օրենքով պահանջվող հատկացումների իրական տոկոսադրույքը ահռելի բեռ է հանդիսանում ընտանեկան ընթացիկ բյուջեի վրա: Հավատացնում ենք Ձեզ, որ այս խնդրի դրական լուծումը կկանխի ոչ միայն երկրից արտահոսքի աճը, այլ նաև ստվերային աշխատավարձերի զանգվածային աճը:

Խնդրում ենք հետամուտ լինել այս խնդիրների լուծմանը և կանխել ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում և կարգով` հետևյալ հասցեներից որևէ մեկով կամ բոլորին:

Կից ներկայացնում ենք նամակում առաջադրված լուծումներին սատարող մտահոգ քաղաքացիների ստորագրությունները: Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակի պատճենները կուղարկվեն Ազգային ժողով, նախարարություններ, դեսպանատներ, մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ կազմակերպություններ և առկայության դեպքում` վերջիններիս արտասահմանյան գլխամասեր»:

Նամակի տակ ստորագրել են հետևյալ ընկերությունները.

1. Ալտակոդ ՍՊԸ

2. Առվեստ Քոմունիքեյշնս Քորփորեյշն

3. Ավատա Սոֆթ ՍՊԸ

4. ԱրդԻննոՏեխ

5. Բի2 ՍՊԸ

6. Գալլարի Սիսթեմս

7. Գրանթ Թորնթոն ՓԲԸ

8. Գրանթ Թորնթոն Քոնսալթինգ ՓԲԸ

9. Դամարիս ԱՄ

10. Էլ-Թի-Իքս Քրիդենս Արմենիա

11. Էներջայզեր Գլոբալ Սերվիսիզ

12. Էսենշլ Սլյուշնս ՍՊԸ

13. Էս-Սի Լաբ ՍՊԸ-ի Հայկական մ/ճ

14. Էս-Սի-Դի-Էմ

15. Էփիջի Արմ ՍՊԸ

16. Թելիգեյթ ՍՊԸ

17. Թեոկեն

18. Իննովեյթիվ Սոլյուշնս

19. Ինտեգրատոր ՍՊԸ

20. Լուգերա եւ Մակլեր ՍՊԸ

21. Հայկական Ծրագրեր ՍՊԸ

22. Մակադամիան ԱՌ

23. Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոն Հայաստան Հիմնադրամ

24. Մեմոիր-Սիսթեմզ

25. Մենթոր Գրաֆիկս

26. Մոնիտիս Ջի-Էֆ-Այ ՓԲԸ

27. Մուշ Թեքնոլոջիս ՍՊԸ

28. Նաիրի Սոֆթ Ինք Հայաստանյան մ/ճ

29. Պեգաս Լոջիք ՍՊԸ

30. Պրեմիեր Ֆուդս ՍՊԸ

31. Ռաֆա Սոլյուշնս ՍՊԸ

32. Ռուտել ՍՊԸ Հայաստանյան մ/ճ

33. Սի-Էֆ-Էլ

34. Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ մ/ճ

35. Սինոփսիս Արմենիա ՓԲԸ

36. ՍիՔյուՋի

37. Սոնիքս Արմենիա Հոլդինգս

38. Սոուրսիո ՓԲԸ

39. Վեբ Ֆոնթայնիե

40. ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ ՍՊԸ

41. Վիրչուալ Սոլյուշն Գլոբալ Սերվիսիզ ՍՊԸ

42. Վօլօ ՍՊԸ

43. Քուեսթրեյդ Ինտերնեյշնլ Ինկ.

44. Օզ Սոֆթ

45. Օվակ Թեքնոլոջիս

46. Օփեն Սոֆթ Քոնսալթ ՍՊԸ