Home / Հայաստան / Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանի համար անակնկալ է պատրաստում

Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանի համար անակնկալ է պատրաստում

Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդես է եկել հայ-թուրքական սահմանի բացման մասին ուշագրավ հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ հղում կատարելով թուրքական Аksam.com կայքին:

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ Սինան Օղանը նախարարին դիմել է հարցով՝ արդյո՞ք հայ-թուրքական սահմանին՝ Իգդիրի շրջանում, ինչպես նաև երկաթգծի վրա տարվող աշխատանքները վկայում են սահմանը բացելու նախապատրաստման մասին:

Դավութօղլուն հաստատել է տեղեկության հավաստիությունը՝ նշելով, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 2015 թվականին ընդառաջ սահմանը բացելու շուրջ: Բացի այդ, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ մոտ ժամանակներս մեկնելու է Բաքու, ու եթե հաջողվի Բաքվին համոզել բացել սահմանը, ապա նրանք կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին:

Միևնույն ժամանակ, Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կրկին կապել է ԼՂ խնդրի հետ՝ նշելով. «Եթե Հայաստանն իր զորքերը հանի Ղարաբաղից, մենք կբացենք թե հայ-թուրքական սահմանը, թե երկաթուղին»: