Home / Հայաստան / ՀՀԿ-ն իր անդամներից 200 դրամ անդամավճար է հավաքում. աղբյուր

ՀՀԿ-ն իր անդամներից 200 դրամ անդամավճար է հավաքում. աղբյուր

Վերջին շրջանում Հանրապետական կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթի տեղեկություններով՝ պետական գրեթե բոլոր գերատեսչություններում՝ սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք է մուծել անդամավճարները։

«Աշխատակիցներն էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում էն հրահանգը», – նշում է թերթը։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ «իրականում նման բան չկա, ՀՀԿ-ում անդամավճար ովքեր վճարում են, ով ինչքան կարողանում է, այդքան է վճարում՝ 1 լումայից սկսած»։

Նշենք, որ ՀՀկ-ի տեղեկություններով կուսակցությունն ունի մոտ 140 հազար անդամ, իսկ, համաձայն կանոնանդրության, անդամավճարի չափը կամավոր սկզբունքով է որոշվում: