Home / Հայաստան / Շանթ Հարությունյանի գործողությունը՝ Հայաստանի ապագաղութացման պայքար. հայտարարություն

Շանթ Հարությունյանի գործողությունը՝ Հայաստանի ապագաղութացման պայքար. հայտարարություն

«Շանթ Հարությունյանի և նրա զինակիցների նոյեմբերի 5-ի գործողությունը Հայաստանի Հանրապետության լիակատար ապագաղութացման պայքար է: Այս մասին ասված է Հայաստանի Պահպանողական կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«1991թ. անկախության հռչակումից ի վեր Հայաստանում լուծված չէ քաղաքակրթական ընտրանքի խնդիրը: Դրածո իշխանությունները շարունակում են ճնշումներն ու հալածանքներն իրական անկախության և ժողովրդավարության կողմնակիցների դեմ՝ փորձելով Հայաստանը ետ տանել դեպի խորհրդային ամբողջատիրական կայսրություն: Շանթ Հարությունյանի և մյուս քաղկալանավորների անձերին ու նոյեմբերի 5-ի նրանց ազատագրական գործողությունն անվանարկող ցանկացած գնահատական կհամարենք Հայաստանի քաղաքացիներին ազգային իրական խնդիրներից շեղելու, ապակողմնորոշելու և քաղաքական գործընթացները լղոզելու ու խեղաթյուրելու գործակալական փորձ, որն իրենց կարող են թույլ տալ միայն Հայաստանում ներդրված օտարերկրյա հինգերորդ շարասյուները, որքան էլ ծպտվեն քաղաքական կազմակերպությունների անվամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Պահպանողականներն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի այցի օրվան:

«1920թ. դեկտեմբերի 2-ին՝ հայ ժողովրդի համար ստորացուցիչ և ողբերգական Ալեքսանդրապոլի պայմանագրի տարելիցի օրը, Ռուսաստանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետը եթե չփոփոխվի, ապա մենք դա կհամարենք ՀՀ քաղաքացիների արժանապատվության և մեր պետականության նվաստացման վայրենի դեմարշ: Ըստ այդմ՝ կոչ ենք անում. ազատ արձակել Շանթ Հարությունյանին և կալանավորված մյուս անձանց, մեր ազգային սգո օր դեկտեմբերի 2-ից մեկ այլ ժամանակահատված տեղափոխել ՌԴ նախագահի այցի ժամկետը»,- նշում են հեղինակները: