Home / Հայաստան / Արտակ Բուդաղյանը Սերժ Սարգսյանի հետ մասնավոր զրույց չի ունեցել

Արտակ Բուդաղյանը Սերժ Սարգսյանի հետ մասնավոր զրույց չի ունեցել

Չնայած նախօրեին մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը ԼՂՀ-ում մասնավոր զրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի խոսքով, նման հանդիպում չի եղել:

«Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել», – «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Էմիլ Բուդաղյանը:

Նշենք, որ գնդապետ Արտակ Բուդաղյանը ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է:

Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր մասնավոր զրույց կազմակերպել, հատկապես որ ավագ Բուդաղյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անպատասխան մնացած նամակ է ուղղել, Էմիլ Բուդաղյանը պատասխանել է, թե նման միջոցառման ժամանակ դա հարմար չէր: