Home / Հայաստան / Նախարարը պատմել է՝ ով կարող է կառավարել կենսաթոշակային վճարները

Նախարարը պատմել է՝ ով կարող է կառավարել կենսաթոշակային վճարները

1974 թվականից հետո ծնված քաղաքացիները մինչև փետրվարի 20-ը պետք է ընտրեն իրենց կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարչին: Այս մասին այսօր ասուլիսիn հայտարարել է Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Կառավարիչները տնօրինելու են հավաքված գումարները:

Սարգսյանի խոսքով՝ ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել Կենտրոնական բանկին` արտոնագիր ստանալու համար: Երկու ընկերություններից մեկը ֆրանսիական «Ակբա-կրեդիտ-ագրիկոլ» և «Սոսիետե ժեներալ» խմբերի համատեղ «Ամունդի» ակտիվների կառավարիչ ընկերությունն է:

Սարգսյանի խոսքով՝ այդ ընկերությունը 1,5 տրիլիոն դոլար ակտիվների է տնօրինում, ու այդ ակտիվիները Հայաստանի ՀՆԱ-ից 150 անգամ ավելի են:

Երկրորդը՝ գերմանական «Տալանքս» խմբի «Սի-Քվադրատ» ներդրումային ընկերությունն է, որի ակտիվները շուրջ 800 միլիարդ դոլար են կազմում:

Նշենք, որ կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ Երևանում վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությունը պահանջում է անվավեր Կուտակային կեսնաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքը