Home / Հայաստան / Բանտարկյալը չի կարել բերանը, պնդում է քրեակատարողական վարչության ներկայացուցիչը

Բանտարկյալը չի կարել բերանը, պնդում է քրեակատարողական վարչության ներկայացուցիչը

Գյումրիում շտապօգնության 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին ծեծի ենթարկելու ու նրան մահ պատճառելու համար 2012 թվականի մայիս ամսին 15 տարվա ազատազրկման ենթարկված 28-ամյա Արտակ Կարապետյանի բերանը  կարելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը, թե Կարապետյանը հրաժարվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկների օգնությունից:

«Կարապետյանը վերջին օրերին բուժօգնություն ստանալու համար գտնվել է

«Դատապարտյալների հիվանդանոցում», իսկ վաղը կտեղափոխվի «Արթիկ» ՔԿՀ: Ինչպես նախկինում, այժմ նույնպես դատապարտյալը բողոքում է իր նկատմամբ կայացրած  դատավճռից, ինչի արդյունքում 6 օր է՝ հացադուլ և ջրադուլ է հայտարարել», – ասել է Ղլեչյանը:

Վերջինս, սակայն  չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ բուժում է ստացել  Կարապետյանը:

Հիշեցնենք, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մարտի 6-ին  հացադուլ հայտարարած Կարապետյանը բանտարկյալներին օրենքով  տրամադրվող ասեղ-թելով կարել էր բերանը, իսկ 6 օր անց` ցմահ ազատազրկումից վախեցած,  քանդել էր կարերը ու ինքնավնասման փորձ կատարարել` կուլ տալով դոմինոյի քարը: