Home / Հայաստան / Շանթ Հարությունյանին տեղափոխեցին դատարան

Շանթ Հարությունյանին տեղափոխեցին դատարան

Նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին այսօր բերել են Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Հարությունյանը դատարան է տեղափոխվել ՀՀ Արդարադատության նախարարության Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, և նրան ուղեկցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 17:00-ին, նշված դատարանում նշանակված է դռնփակ դատական նիստ, որը վարում է դատավոր Արշակ Վարդանյանը: Նիստին պետք է որոշվի Հարություն յանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու համար հոգեբուժարան տեղափոխելու հարցը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դատարանը վերցված էր ուժեղացված հսկողության տակ, աշխատանքները ղեկավարում է նշված դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը:

Լուսանկարը՝ shamshyan.com