Home / Հայաստան / Նոյեմբերի 5-ին ևս մեկ ձերբակալվածի հոգեբուժարան տեղափոխեցին

Նոյեմբերի 5-ին ևս մեկ ձերբակալվածի հոգեբուժարան տեղափոխեցին

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշում է կայացրել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Անուշավան Գրիգորյանին տեղափոխել Նուբարաշենի հոգեբուժական: Գրիգորյանի դեպքում դատարանը հոգեբուժարանում գտնվելու կոնկերտ ժամկետ չի սահմանել:  

Անուշավան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով՝ ոստիկանի նմակտմամբ բռնություն գործադրելը: Նա մանսակցում էր Շանթ Հարությունյանի՝ դեպի նախագահի նստավայր նախաձեռնած երթին:

Անուշավան Գրիգորյանը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև այս տարվա օգոտոսին՝ Կոմիտաս 5-ում անցկացվող ակցիաների ժամանակ: Նա աջակցում էր նվշած հասցեում շենքի շինարարության դեմ պայքարող բնակիչներին: Ակցիաներից մեկի ժամանակ քաղաքացիական հագուստով երեք անհայտ անձինք ծեծել էին նրան:

Երկու օր առաջ դատահոգեբուժական փորձաքննության համար Նուբարաշենի հոգեբուժարան էր տեղափոխվել նաև նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը: Համաձայն դատարանի որոշման՝ Հարությունյանը հոգեբուժարանում պետք է մնա 2 ամիս: