Home / Հայաստան / Ալիևի հետ վերջին հանդիպումը նոր փուլ էր, վստահ է Սերժ Սարգսյանը

Ալիևի հետ վերջին հանդիպումը նոր փուլ էր, վստահ է Սերժ Սարգսյանը

Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը նոր փուլ և նոր սկիզբ է նշանակում: Այս մասին երեկ Մշակույթի նախարարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է:

Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա», – Սարգսյանի խոսքերը փոխանցում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: