Home / Հայաստան / ՀԱԿ ակտիվիստներն արդարացման վճիռ կպահանջեն Վճռաբեկ դատարանում

ՀԱԿ ակտիվիստներն արդարացման վճիռ կպահանջեն Վճռաբեկ դատարանում

ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով պաշտպանական կողմն այսօր դիմելու է Վճռաբեկ դատարան՝ պահանջելով արդարացնել երիտասարդներին։

Այս մասին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ասել է Հայ ագգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդները տարբեր ժամկետներով ազատազրկման էին դատապարտվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեղադրանքով: Առաքելյանը և Կարապետյանն ազատվել էին համաներմամբ, իսկ Քիրամիջյանի և Գևորգյանի նկատմամբ պատիժը պայմանական չէր կիրառվել:

Երիտասարդները իրենց մեղավոր չեն ճանաչում՝ պնդելով, որ բերման ենթարկվելու ժամանակ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից: