Home / Հայաստան / Արթուր Սաքունցը Սերժ Սարգսյանի հայտարարության հարցով դիմել է դատարան

Արթուր Սաքունցը Սերժ Սարգսյանի հայտարարության հարցով դիմել է դատարան

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակն այսօր դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն միանալուն ուղղված սեպտեմբերի 3-ի գործողությունը: Այս մասին հայտնել է գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Արթուր Սաքունցը հիմնավորումներում նշել է, որ ՀՀ կառավարությունը տարիներ շարունակ պատրաստվում էր Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, սակայն սեպեմբերի 3-ի հայտարարությամբ և դրանից հետո կայացված որոշումներով այդ քայլներին հակասող դիրքորոշում է արտահայտել: Այսպիսով՝ խախտվել է թափանցիկության սկզբունքը, քանի որ մեկ օրվա  մեջ կամայական որոշում է կայացվել:

«Սերժ Սարգսյանի որոշումը նաև պատճառաբանված չէ, որոշումը պիտի բխի ժողովրդի շահերից, այնինչ այդ որոշմամբ վատթարացում է տեղի ունենում, երբ ՀՀ-ի կողմից որոշում է կայացվում Մաքսային միությանն անդամակցել՝ ի տարբերություն Ասոցացման պայմանագրի», – ասել է Սաքունցը՝ նշելով, որ այդ որոշումից բազմաթիվ բացասական հետևանքներ են բխում: