Home / Հայաստան / Ռուսական ռազմաբազայի հենակետերում զինվորների թիվն ավելանում է

Ռուսական ռազմաբազայի հենակետերում զինվորների թիվն ավելանում է

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իր տարատեսակ «հենակետերն» ունի Շիրակի մարզի այլ համայնքների, մասնավորապես՝ Վահրամաբերդ, Հովունի, Մարմաշեն, Քեթի գյուղերի հարակից տարածքներում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Կառավարության կողմից այդ տարածքը իրենց է տրված: 997 հեկտար վարչական տարածք է 49 տարի օգտագործման ժամկետով տրվել իրենց: Զինվորականների թիվն էլ է ավելացել. 500 զինվոր առաջին կեսն էր, 500՝ երկրորդ կեսն էր եկողների»,- թերթի հետ զրույցում ասել է Վահրամաբերդի համայնքապետ Աղվան Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ իրականում գյուղացիների վարելահողերը և ցանքատարածությունները երբեմն տուժում են ռուս զինվորականների կողմից ռազմատեխնիկայի մուտքի պատճառով:

Մարմաշենի համայնքապետ Աշոտ Եղոյանի խոսքով՝ ամառվանից տարածքում աշխուժություն կա, բայց տարածքը չի ընդլայնվել: «Մեզ համար դա փակ գոտի է, բայց ամառվանից ակտիվ են, ու վաղուց նման տիպի ակտիվություն չէր եղել,- ասել է համայնքապետը և ավելացրել. «Որպես մարմաշենցի՝ դուրեկան չի, որ մենք իրենց հետ ինչ-ինչ հարցերում առնչվում ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում