Home / Հայաստան / Ուկրաինան կվերսկսի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները․ ԱԳՆ

Ուկրաինան կվերսկսի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները․ ԱԳՆ

Ուկրաինայի պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու շուրջ երկխոսությունը վերսկսեու նպատակով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան։

Նրա խոսքով՝ «կքննարկվեն գազի սակագնի ու միջազգային կազմակերպություններից ֆինանսական օգնություն ստանալու հարցեր»։

«Կողմերը նաև պետք է քննարկեն Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության կրճատման խնդիրը»,- արտգործնախարարի խոսքերն է փոխանցում Korrespondent.net-ը։

Կոժարան բանակցությունների ձևաչափի մասին ոչինչ չի հայտնել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։ Կիևը Բրյուսելին առաջարկեց Ռուսաստանին ներգրավել համաձայնագրի պայմանների քննարկմանը։ Եվրոպացի պաշտոնյաները դեռևս չեն համաձայնել այդ առաջարկին։