Home / Հայաստան / ՌԴ-ն մտադիր է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում․ Պուտին

ՌԴ-ն մտադիր է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում․ Պուտին

Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Անրդկովկասին, ապա Ռուսաստանը երբեք չէր պատրաստվում հեռանալ այստեղից»,- նշել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանում դիրքերն ամրապնդելու է՝ «հենվելով այն դրականի վրա, որ մեզ հասել է մեր նախնիներից, հենվելով տարածաշրջանի բոլոր երկրների հետ ունեցած լավ հարաբերությունների վրա, այդ թվում՝ Հայաստանի»։