Home / Հայաստան / Պատգամավորն առաջարկում է խաղատներ բացել Հայաստանի ցանկացած վայրում

Պատգամավորն առաջարկում է խաղատներ բացել Հայաստանի ցանկացած վայրում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է իր հեղինակած «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորն առաջարկում է գործող օրենքը փոխել և թույլ տալ, որպեսզի խաղատներ գործեն ոչ միայն Երևանից դուրս, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկացած վայրում, եթե գործարարը կատարի 40 միլիարդ դրամից ավելի ներդրում: Օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբացկության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարցրել է՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ փոքր բիզնեսն աշխատի, և նույնիսկ խաղատների դեպքում գնում են խոշորացման:

Վարդան Այվազյանը պատասխանել է, որ խոշորացումը ոլորտի աշխատանքը ավելի «ցիվիլ» կդարձնի:

ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, որ սխալ է համարում «ամեն մի անկյունում» 20 խաղային ապարատի շահագործումը և կողմ է խոշորացմանը: Ըստ նրա՝ ոլորտի աշխատանքին օգնելու համար է կատարվել դրույքաչափերի փոփոխություն։

«800 մլն իջեցրեցինք և դարձրեցինք 150 մլն այդ տարածքների համար, որոշակի առումով՝ 120 մլն, անգամ մենք գնացինք մինչև սահմանային կետերը, որտեղ պետք է՝ իջեցրեցինք 80 մլն», – ասել է Այվազյանը: