Home / Տեսանյութեր / ԱԺ-ն ավելացրեց քաղաքացիների հարկային բեռը․ Փոստանջյանը համապետական գործադուլ է առաջարկում

ԱԺ-ն ավելացրեց քաղաքացիների հարկային բեռը․ Փոստանջյանը համապետական գործադուլ է առաջարկում

2013 թվականի Ազգային ժողովի վերջին քառօրյայի ընթացքում օրենքներ ընդունվեցին, որոնք հունվարի 1-ից բարձրացնելու են ՀՀ քաղաքացիների հարկային բեռը։ Այս մասին այսօր Աժ-ում հայտարարությունների ժամին ասել է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

Որպես օրինակ նա նշել է կենսաչափական անձնագրերի մասին օրենքը, Վճռաբեկ դատարանի կողմից պետական տուրքը չվերադարձնելու մասին օրենքը, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգելու մասին օրինագծի մերժումը։

Փոստանջյանն ասել է, որ հարկերը մեծանում են, սակայն հունվարի 1-ից բնակչության եկամուտները չեն ավելանալու։

Անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր վճարներին՝ Փոստանջյանն առաջարկել է Սահմանդրական դատարան դիմելուն զուգահեռ համապետական գործադուլ սկսել։ Նշենք, որ նման կոչով Փոստանջյանը հանդես էր եկել նաև նոյեմբերի վերջին։