Home / Հայաստան / Դատախազությունից ազատվածները հույս ունեն աշխատել Աղվան Հովսեփյանի մոտ․ թերթ

Դատախազությունից ազատվածները հույս ունեն աշխատել Աղվան Հովսեփյանի մոտ․ թերթ

ՀՀ գլխավոր դատախազությունից «սեփական դիմումների համաձայն» հեռացված դատախազների մեծ մասը նոր միասնական քննչական մարմնի «հաստիքացուցակն» առած, պաշտոններ է ընտրում, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, թե այդ մարդիկ վստահ են, որ բոլորն աշխատանքի են անցնելու նախկին շեֆի՝ Աղվան Հովսեփյանի հիմնարկում:

«Նրանք այս օրերին հանդիպելով ՊՆ և ոստիկանության քննչականների աշխատակիցներին՝ թփթփացնում են սրանց ուսերին, թե շուտով միասին կաշխատենք», – գրում է «Հրապարակ»-ը:

Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի 24-ին նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում