Home / Հայաստան / Ադրբեջանի ոչ հայկական օկուպացման մասին Մարդու իրավունքների օրը

Ադրբեջանի ոչ հայկական օկուպացման մասին Մարդու իրավունքների օրը

2013 թվականին Ադրբեջանում Մարդու իրավունքների օրը տոնելը հավասարազոր է 1943թ. Օսվենցիմում հրեաների ազգային Հանուկան տոնելուն։ Այս մասին Մարդու իրավունքների օրվան նվիրված իր ուղերձում գրել է Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսը։

– Տոնում ենք՝ սրտի ցավով ու անվստահությամբ, որ կապրենք մինչև ազատագրում։

Ավելի քան 140 քաղբանտարկյալներ ու խղճի գերիներ իրենց առողջությունն ու կյանքն են կորցնում կալանավայրերում։ Հոկտեմբերի 9-ին` իշխանության հերթական յուրացումից հետո, ամբողջ երկրում կեղծ մեղադրանքներով դատավարություններ են անցկացվում։

․․․ Ճշմարիտ խոսքը միշտ էլ սարսափեցրել է բռնապետներին ու զավթիչներին։ Իսկ մեր Հայրենիքը հենց զավթված է՝ փոքր մասը՝ հայերի, իսկ մնացածը՝ հանցավոր ավտորիտար ռեժիմի կողմից։

Քաղաքացիները հույս ունեն իրենց լռությամբ ու հնազանդությամբ խուսափել ազատամիտների ճակատագրից։ Ամենակարևորը ընտանիքին կերակրելն է, երեխաների համար ապագա ապահովելը, իսկ դրա համար պետք է բերաններս փակ պահենք ու հանգիստ ապրենք,- մտածում է մեր համերկրացին։

Իսկ հետո զարմանում է, երբ գալիս են իր տունը քանդելու, ու նա չի կարողանում պաշտպանել ոչ ընտանիքը, ոչ տունը։

Դիվիչինսկի շրջանի Մեջիդովների ընտանիքը չկարողացավ նաև իրենց մանկահասակ երեխաներին պաշտպանել, երբ 2007 թ-ին տեղի Ոստիկանության գլխավոր պետի հրամանով նրանց երկու մանկահասական դուստրերին (7 և 14 տարեկան) առևանգեցին՝ վաճառելու նպատակով։ Ընտանիքի մերձավորները, հավանաբար, մտացել են՝ գոնե տղաները փրկվեցին։

Իսկ Նովրուզալի Մամեդովի ընտանիքում (լեզվաբան, «Տոլիշի Սյադո» թերթի խմբագիր) կենդանի մնաց միայն նրա այրին, իսկ իրեն ու երկու որդիներին սպանեցին 2008-2009 թթ.։

Եթե հենց ձեզ չեն մտցնում գազի կամերա կամ վառարան, այլ վառարանի մոտ մոխիրը մաքրելու աշխատանքի են նշանակում, դա, իմ թանկագին համերկրացիներ, դեռ երաշխիք չէ, որ վաղը ձեր երեխաների ու ծնողների մոխիրը չեք մաքրելու։

Շնորհավո՜ր Մարդու իրավունքների օրը, ադրբեջանցիներ։