Home / Հայաստան / Ռուսաստանցիները գրեթե չեն վստահում Սերժ Սարգսյանին․ հարցում

Ռուսաստանցիները գրեթե չեն վստահում Սերժ Սարգսյանին․ հարցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ԱՊՀ երկրների նախագահների հանդեպ վստահության վարկանիշի առաջատարներն են։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արժանացել է ռուսաստանցիների վստահության ցածր տոկոսի։ Այս մասին վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցման՝ դեկտեմբերի 10-ին հրապարակված տվյալները։

«Պետությունների ղեկավարների հանդեպ վստահության վարկանիշի առաջատարները, ռուսաստանցիների կարծիքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն (41%) ու Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևն են (33%)»,- ասվում է հարցման մեջ։

Հարցման տվյալներով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արժանացել է հարցվածների 5 տոկոսի վստահությանը։ Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Մոլդովայի նախագահներին վստահում է հարցվածների շատ փոքր տոկոսը (1-ից 3%)։

Հարցումն անկացվել է 2013 թ-ի նոյեմբերի 16 – 17-ին։ Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի տարբեր բնակվայրերում։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,4%-ը։