Home / Տեսանյութեր / Փոքրամասնություններն ընդդիմադիր ակտիվիզմի թույլ տեղն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փոքրամասնություններն ընդդիմադիր ակտիվիզմի թույլ տեղն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Խաղաղության և ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշը Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ հայտնվեց քաղաքական-հասարակական միջոցառման ժամանակ՝ դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթի ընթացքում։ Առաջին անգամ այն երևաց մեկ շաբաթ առաջ, երբ Հայաստանի մայրաքաղաքում բողոքում էին ՌԴ նախագահի այցի կապակցությամբ։ Արդյո՞ք հայաստանյան ընդդիմադիր քաղաքականությունը և ակտիվիզմը սկսել է սկզբունքորեն տարբեր մոտեցում դրսևորել հասարակության առավել խոցելի խմբերի խնդիրներին։

Այս հարցի շուրջ eTV-ի թիմը, ի դեմս իրավապաշտպան Միքայել Դանիելյանի և լրագրող Յուրի Մանվելյանի, խոսել են «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ղեկավար Մամիկոն Հովսեփյանի հետ։ Նրա կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվում է մարդու իրավունքների խնդիրներով, մասնավորապես, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պաշտպանությամբ։

մանրամասները՝ տեսանյութում