Home / Հայաստան / Գալիք օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում

Գալիք օրերին Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում

Դեկտեմբերի 19-23-ին Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կբարձրանա` 1-2 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։