Home / Հայաստան / Քաղաքացիները միանում են Շանթ Հարությունյանի պահանջին

Քաղաքացիները միանում են Շանթ Հարությունյանի պահանջին

Քաղաքացիները պահանջում են, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հարազատներին թույլ տրվի տեսակցել նրան: Facebook սոցիալական ցանցում նախաձեռնությանը միացողները տարածում են նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գրառումը՝ Շանթ Հարությունյանին տեսակցելու իրավունք տալու մասին:

Նշենք, որ Հարությունյանը երեկ բողոք է գրել քննիչին՝ պահանջելով վերացնել հարազատների հետ իր տեսակցության արգելքը: Հարությունյանը դիմումում նշել է, որ տեսակցությունն արգելելու քննչական մարմնի որոշումը հակահումանիստական է, և եթե այն չվերացվի, ապա ինքը պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը բերման է ենթարկվել նոյեմբերի 5-ին, և այդ օրվանից ի վեր նրան թույլ չեն տվել տեսնել հարազատներին: Այժմ Հարությունյանին տեսակցելու իրավունքից օգտվում է միայն նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: