Home / Հայաստան / Գալուստ Սահակյանը պնդում է, որ ընդդիմախոսների մերկությունը տեսել է, բայց չի գայթակղվել

Գալուստ Սահակյանը պնդում է, որ ընդդիմախոսների մերկությունը տեսել է, բայց չի գայթակղվել

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը քննադատության է ենթարկել ԱԺ 4 խմբակցությունների ներկայացուցիչներին (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և Ժառանգություն), ովքեր հայտարարել են, որ դեմ են Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրին, համաձայն որի «ՀայՌուսգազարդ» ընկերության ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսն անցնում է ռուսաստանյան «Գազպրոմին»։

Սահակյանը հայտարարել է, որ գիտի՝ լեզուն ոսկոր չունի, սակայն «Աստված մարդուն ուղեղ է տվել»:

«Ընդամենը կարող ես 20 կիլո բարձրացնես, մոտենում ես 120 կիլո ծանրաձողին: Դու հիվանդ չես, ես էլ հոգեբույժ չեմ: Որ քաղաքական մեծամասնությունը լռում է, սրանց թվում է, կարող են անվերջ խոսել: Ստեղ էթիկայի հանձնաժողովի խնդիր էլ չկա, ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր են: Հլը ձեր ուժը նայեք․․ չեք ուզում, մի քվեարկեք: Մի քանի քաղաքացիական նախաձեռնող եք տեսնում, ասում եք՝ սրանք մեր մարդիկ են, հեսա տեսեք՝ ինչ ենք անելու: Ոչ միայն մի ոգևորվեք․․․ ոչ էլ ժողովրդին ոգևորեք: Ես ձեզ ասում եմ՝ մենք ստանում ենք տարածաշրջանի ամենաէժան գազը: Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել, և երբեք չեմ գայթակղվել»,- ասել է Գալուստ Սահակյանը: