Home / Հայաստան / Իրանի խորհրդարանը որոշել է փոխել երկրի մայրաքաղաքը

Իրանի խորհրդարանը որոշել է փոխել երկրի մայրաքաղաքը

Այսօր Իրանի խորհրդարանը հաստատել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու մասին օրինագիծը, հայտնում է Radio Farda-ն։

Նիստին մասնակցել է 214 պատգամավոր․ նրանցից 110-ը օրինագծին կողմ են քվեարկել, 67-ը՝ դեմ, իսկ 10 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Օրինագիծը նախատեսում է նոր մայրաքաղաք տեղափոխել Թեհրանում տեղակայված քաղաքական ու վարչական կառույցները։ Մայրաքաղաքը դեռ չի որոշվել։

Իրանի կառավարությունը, սակայն, դեմ է մայրաքաղաքը տեղափոխելուն ու պնդում է, որ նման որոշումը պետք է ընդունվի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի կողմից։