Home / Հայաստան / Հաշվիչ հանձնաժողովը նոր նախագահ ունի. «Գազպրոմի» հարցով դիմումը ՍԴ կբերեն

Հաշվիչ հանձնաժողովը նոր նախագահ ունի. «Գազպրոմի» հարցով դիմումը ՍԴ կբերեն

Այսօր տեղի է ունեցել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նիստը, որը ընթացքում որոշում է կայացվել անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումը՝ Հայաստանի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի քվեարկության հաշվարկի մասին:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ խմբակցությունների անդամները։ Նրանք ընտրել են հանձնաժողովի նոր նախագահ՝ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանին՝ նշելով, որ նախորդ նախագահը՝ Սուքիաս Ավետիսյանը, գերազանցել է իր լիազորությունները: Հաշվիչ հանձնաժողովի ՀՀԿ-ական երկու և ՕԵԿ-ական մեկ անդամները նիստին չեն մասնակցել։

Չորս խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ անվավեր ճանաչելու համար պայմանագրի վավերացումը: