Home / Տեսանյութեր / Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել

Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել

Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 25-ին ժամը 20։00-ի սահմաններում անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այս մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

«Ոչ թե պահանջ, այլ պատճառ է նշել, որը բառացի մեջբերում եմ՝ «Ռուսաստանն ու Թուրքիան իմ դեմ հատուկ օպերացիա են իրականացրել»,- ասել է Ղլեչյանը։

Վերջինս այլ մանրամասներ չի ներկայացրել։