Home / Հայաստան / 2017-ի և 2018-ի ընտրությունների հարցը ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել. վարչապետ

2017-ի և 2018-ի ընտրությունների հարցը ՀՀԿ-ում դեռ չի քննարկվել. վարչապետ

Իշխող քաղաքական թիմը (Հանրապետական կուսակցություն) 2017 թվականի Ազգային ժողովի և 2018 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների մասնակցության հարցը դեռ չի քննարկել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր քաղաքական թիմն այդ հարցը չի քննարկել, մեր օրակարգում այդ հարցը չի եղել, և երբ մեր թիմն այդ հարցը կքննարկի, բնականաբար, մենք ձեզ տեղյակ կպահենք արդյունքների մասին», – ասել է Տիգրան Սարգսյանը: