Home / Հայաստան / «Շարունակական վեճեր»․ ԼՂՀ դատախազությունը՝ Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի մասին

«Շարունակական վեճեր»․ ԼՂՀ դատախազությունը՝ Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի մասին

ԼՂՀ դատախազությունը հունվարի 5-ին հայտնել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձ իրականացնելու կասկածանքով ձերբակալված անձանց տվյալները՝ ստեփանակերտցիներ 39-ամյա Արա Ավետյան և 34-ամյա Սերգեյ Հարությունյան։

Նշենք, որ ավելի վաղ Բալասանյանը բանավոր հաղորդում էր ներկայացրել ԼՂՀ ոստիկանություն՝ նշելով, որ իր ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նման մեխանիզմ է ընկել։

ԼՂՀ դատախազության կողմից հունվարի 5-ին տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ավետյանը և Հարությունյանը Վիտալի Բալասանյանի հետ գտնվում էին «շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ՝ վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր՝ Սամվել Ավետյանին ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով»:

Ավելի վաղ դատախազությունը նշել էր, որ ձերբակալվածների տանը որոշ քանակությամբ զենք-զինամթերք են գտել։