Home / Հայաստան / Հունվարի 10-ին Ազատության հրապարակից երթ կանցկացնեն՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Հունվարի 10-ին Ազատության հրապարակից երթ կանցկացնեն՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Հունվարի 10-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված նախաձեռնությանը միացել են ազատամարտիկներ, տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ։

Նախաձենությունը հիշեցնում է, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանը 2013 թվականի դեկտեմբերի 24-ից անժամկետ հացադուլ է սկսել, իսկ 2 օր անց նրան են միացել Վահե Մկրտչյանը և Լիպարիտ Պետրոսյանը։

«Վտանգված է նրաց առողջությունը և կյանքը, եկեք միասին դուրս գանք փողոց և պահանջենք վերացնել բոլոր ապօրինությունները», – ասված է նախաձեռնության էջում։

Epress.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանն ասել է, որ բողոքի ակցիան վերաբերում է նաև մյուս կալանավորվածներին, մասնավորապես, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին։

«Պահանջները նույնն են՝ ազատություն քաղբանտարկյալներին և վերջ ռեժիմին, որը անմեղ մարդուն դարձնում է հանցագործ։ Բոլորս հավաքվում ենք մեկ նպատակի համար», – ասել է Մարգարյանը։