Home / Հայաստան / Մահացել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորը

Մահացել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորը

Այսօր Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր, «Գոյ» թատրոնի հիմնադիր, 53-ամյա ռեժիսոր Արմեն Մազմանյանը:

Արմեն Մազմանյանը Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը ղեկավարում էր երրորդ տարին: Նրա վիճակը վատթարացել էր նախօրեին, որից հետո ռեժիսորը հիվանդանոց էր տեղափոխվել։ Մազմանյանը լյարդի հետ կապված խնդիրներ է ունեցել։

Նախորդ ամսին ՀՀ կառավարությունը Մազմանյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար 10 հազար եվրո էր հատկացրել։

Լուսանկարը՝ armradio.am